Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Տեր կանգնել սեփական ինքնությանը

Տեր կանգնել սեփական ինքնությանը
29.07.2024 | 15:01

Իրանը կանչել է Ֆրանսիայի դեսպանին՝ բողոք հղելու Օլիմպիադայի ժամանակ Հիսուսի կերպարը նսեմացնելու համար: Հիսուսը՝ Իսան, իսլամում մարգարե է, և դա վիրավորանք է նաև Իսլամի համար:

Իսկ Թուրքիայի մամուլում, այդ կապակցությամբ, այդ արարքի նկատմամբ Ֆրանսիայի քրիստոնյաների ունեցած վերաբերմունքը բնութագրում են "sahip çıkmak" արտահայտությամբ՝ "sahip" -տեր, իսկ արտահայտությունը՝ «Տեր կանգնել»: Այսինքն, տեր կանգնել սեփական ինքնությանը, արժեքներին, այսինքն, չլինել, հայերեն ասած, «շուռ տված», արժանապատվություն չունեցող, սեփական եսից հրաժարվող:

Հիմա, ըստ թուրքական մտածողության, ովքե՞ր են Հայաստանի այսօրվա իշխանությունն ու նրանց սատարողները, երբ լռում են սեփական ինքնությունից հրաժարվելու ՔՊ-ականների կոչերին, ու ինչպես են նրանց, ի վերջո, մեզ բոլորիս, վերաբերվում:

Փաստորեն, մենք "sahip çıkmak" չենք, այլ նվաստներ ենք, որոնք որևէ հարգանքի արժանի չեն:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 5317

Մեկնաբանություններ